Բաժիններ՝

Իրանի միանգամից 5 նահանգում տեղի են ունեցել երկրաշարժեր

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ`երեկ ժամը 23.00-ից մինչև այսօր առավոտ Իրանի հինգ նահանգում տեղի են ունեցել երկրաշարժեր:

4.1 մագնիտուդ ուժգնությամբ ստորերկրյա ցնցումները գրանցվել են Բուշեհրի նահանգի Բորդհուն քաղաքում, Սպահանի նահանգի Հաբիբաբադ քաղաքում, 3.5 մագնիտուդ ուժգնությամբ ստորեկրյա ցնցումները` Բուշեհրի նահանգի Կակի և Աբդան քաղաքներում, Գիլանի նահանգի Բարասար քաղաքում ու Արդեբիլի նահանգի Կիվի քաղաքում:

Ստորերկրյա ցնցումներն ամենաշատը զգացվել են Ֆարս նահանգի Ահլ վայրում: Այստեղ ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5 մագնիտուդ: Տուժածներ ու ավերածություններ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930