Բաժիններ՝

Թուրքիան ցանկանում է տարեկան 160.000 տոննա միրգ ու բանջարեղեն Վրաստանով արտահանել Ռուսաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիան ցանկանում է տարեկան մոտ 160.000 տոննա միրգ ու բանջարեղեն Վրաստանի տարածքով արտահանել Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Россельхознадзор-ը:

Վերջինիս ղեկավար Սերգեյ Դանկվերտը տվյալ հարցով հանդիպել է Թուրքիայի էկոնոմիկայի փոխնախարար Բյուլենթ Ուղուր էջևիթի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը բանակցել են «Վերին Լարս» անցակետով թուրքական արտադրանքի առաքման հնարավորությունը:

Դա զգալիորեն կնվազեցնի նման առաքումների ծանրաբեռնվածությունը ռուսական Նովոռոսիյսկ նավահանգստից: Բացի այդ, դա հնարավորություն կտա ուղիղ առաքումներ սկսել Աֆրիկայից Ռուսաստան, ինչը զգալիորեն կկրճատի արտադրանքի մատակարարման ժամկետը:

Թուրքական կողմի առաջարկով` պլանավորված է «Վերին Լարս» անցակետով տարեկան մատակարարել 160.000 տոննա թարմ միրգ ու բանջարեղեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930