«Նոր Հայաստանը»՝ ՕԵԿ-ի կազմո՞ւմ

«Կոնգրես» հյուրանոցում 30 րոպե ուշացումով մեկնարկեց «Նոր Հայաստան»  կուսակցության երկրորդ  արտահերթ  համագումարը, որի օրակարգում երկու  հարց էր ընդգրկված՝ կուսակցության միավորումը «Օրինաց երկիր» կուսակցության հետ և կուսակցության գրանցումը Արդարադատության նախարարությունում, քանի որ մեկ անգամ ԱՆ-ն արդեն մերժել է գրանցումը:

Համագումարի մեկնարկը տրվեց ՀՀ օրհներգով: Մինչ համագումարի մեկնարկը մեզ հետ զրույցում կուսակցության նախագահ Բաբկեն Հարությունյանը տեղեկացրեց, որ կուսակցությունը ստեծվել է  2013թ., իսկ հիմնադիր համագումարը տեղի է ունեցել   մոտ երկու ամիս առաջ: Բ. Հարությունյանի հավաստմամբ,  կուսակցությունն ունի  1100 անդամ: Վերջինս նշեց, որ համագումարին հրավիրված էր 100 պատվիրակ, սակայն նկատենք, որ սրահը, մեղմ ասած, կիսադատարկ էր: Այլ կուսակցությունների հրավեր չի ուղարկվել:

Նշենք, որ ՕԵԿ-ից «Նոր Հայաստանի» համագումարին ներկա են կուսակցության փոխնախագահ, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը  և նույն խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Մինչ համագումարի մեկնարկը նրանք հրաժարվեցին մեկնաբանություններ տալ համագումարի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930