Դրանից հետո Մոսկվան մի քանի անգամ նոտա է հղել Անկարային՝ պահանջելով, որ նա հետ վերադարձնի առգրաված արկղերը:
Այն, ըստ էության, բոլոր նախադրյալներն ունի վերածվելու նորգաղութային տիրապետությունը թոթափելու և Հայաստանում իրապես ինքնիշխան նոր որակի պետություն կառուցելու ազգային-ազատագրական շարժման՝ սկիզբ դնելով հայության ու Հայաստանի վերածննդին:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք ունի նաև այն պատճառով, որ ինչպես նա, ինչպես իր հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը, չի գնում կոնֆրոնտացիայի:
Նրա փոխանցմամբ՝ կազմակերպչական անցման փուլն ավարտված է, և ՀԱԿԿ-ն պատրաստ է շատ ագրեսիվ ընտրարշավի. «Արդեն տեսնում եք, բայց շուտով ավելին կտեսնեք»,- ասաց նա:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2013 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
48-ամյա Ֆայզո Օզմանյանը, վարելով «Վազ 2121» մակնիշի՝ 481 ՍՏ 29 համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է Աշտարակի կամրջի բետոնե հատվածին և մոտ 8 մետր բարձրությունից 20 մ ավտոմեքենայով ընկել է ցած:
Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցուցակը կազմելիս նվազագույն նշաձող է սահմանվել 500 միլիոն դոլարը:
Ապրիլի 19-23-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` ամպրոպ և կարկուտ, Լոռիում, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում` թաց ձյուն: Քամին հյուսիս-արևելյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 18-ին Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի Հանրապետություն:
Քունս չէր տանում. երեւի շատ ցաւազրկող խմելու պատճառով կամ … 12 տարի ընդմիջումից յետոյ օճառ օգտագործելու հետեւանքով։ Բժիշկների նշանակած նախավիրահատական եօդախառը շամպուն էր։
Ապրիլի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:
Այսօր աշխարհում չկա մի մարդ, որը հիվանդ չէ նյարդային հիվանդությամբ կամ չի հիվանդանալու որևէ նյարդային հիվանդությամբ: Նյարդային համակարգի ախտահարումներից ոչ մեկը զերծ չէ:
Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը հայտնի կդառնա այս տարվա հոկտեմբերի 11-ին:
Դարձյալ ասում են՝ Րաֆֆին այսպես արեց, այնպես արեց, այսինքն՝ էլի մենք ընկնում ենք հին ջրերը, այնինչ՝ պետք է լիներ՝ մենք ին՞չ արեցինք, մենք ինչո՞ւ այդպես արեցինք: Այդ դեպքում և թերացումները, և սխալները կիսվում են:
Այսօրվանից ես միանում եմ նման նպատակադրումներով պրոֆեսիոնալների խմբին: Ինձ ոգևորում են նոր դժվարություններն ու խնդիրները, ես հավատում եմ նոր ձեռքբերումների բերած գոհունակությանը:
Որպես սենատոր՝ Դուք հաճախ եք Օսմանյան կառավարության կողմից իրականացված հայերի զանգվածային սպանությունները որակել որպես ցեղասպանություն:
Մի քանի օր է, որ ավազակաիշխանությանը գովերգող ԶԼՄ-ները տգիտորեն զվարճանում են «ՀԱԿ-ՀԱԿԿ» խնդրով, չհասկանալով, անգամ, որ դրանով նվաստացնում են իրենց իսկ առաջնորդին:
2012թ. Հայաստան է ներկրվել 34683 ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 34 մլրդ 683 մլն դրամ:
«Ես կարծում եմ, որ դա արդեն օգտագործված տեխնոլոգիա է՝ Մոսկվա գնալը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ պետք է դաս քաղել, որ որևէ մեկը ոչ դրսից, ոչ էլ զուտ քաղաքական դաշտից չի կարողանալու փոխել իրավիճակը, եթե քաղաքացին, հասարակությունը տեր չկանգնի իր իրավունքներին:
Խոսքը գնում է ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության կազմում գտնված տղամարդկանց մասին:
«Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները հանդիպել են ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ։
Այս մասին հայտնել է ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում իրանցի փորձագետ Մուսթաֆա Մամագանին:
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ հանրապետական սենատոր Ռոջեր Վիկերը ստացել է գերչակի թույնով (ռիցին) նամակ:
2012թ. մարտի 29-ի դրությամբ նորընտիր պատգամավորն ունեցել էր 217 մլն դրամ, 117 հազար դոլար: Այս տարվա մարտի 18-ի դրությամբ, նրա հաշվեհամարին եղել է 225 միլիոն դրամ, 300 հազար դոլար և 90 հազար եվրո:
Միայն ժողովուրդը պետք է որոշի Սիրիայի ապագա պետական կառուցվածքը:
Հայաստանի ազգային հավաքականի և «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի վերջին հարցազրույցը մեծ ուշադրության է արժանացել նաև Թուրքիայում։
Ապրիլի 18-ի, ժամը 11.00-ի դրությամբ եղանակային վատ պայմանների պատճառով դժվարանցանելի են Սարավան-Գորայք, Սևան-Դիլիջան (թունելի մոտակայքում) ավտոճանապարհները:
Նախնական տվյալներով՝ միջադեպը գրանցվել է իր զենքի հետ զինծառայողի անփույթ վերաբերմունքի պատճառով:
Ապրիլի 18-ին, ժամը 01.49-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել:
Հակամարտության սկզբում սիրիացի զինվորականները զինյալներին բնակավայրերից քշում էին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում: