Ապրիլի 18-ին, ժամը 16.20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախկինում դատվածություն չունեցող Տիգրանուհի Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի սեպտեմբերի 12-ին` ժամը 16-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գր. Նարեկացի X հասցեում գտնվող իր տանը եղբոր` Վիգեն Ա.-ի հետ կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, դանակով երկու անգամ հարվածել է Վիգեն Ա.-ի կրծքավանդակի շրջանում և վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Բելառուսի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնթիռը խախտել է Լիտվայի օդային տարածքը։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով լիտվական ԱԳՆ-ին։
Հանրապետական կուսակցությունն էլ է ասում՝ «ես ժողովրդի հետ եմ», դուք ՀՀԿ-ի նմա՞ն եք ժողովրդի հետ, թե՞ ձեր խնդիրը բոլորովին այլ հարթության մեջ է։
Մի անգամ մի իմաստուն, իր աշակերտների առաջ կանգնած, հետևյալ բանն արեց: Նա վերցրեց մի մեծ ապակե աման և պռնկեպռունկ այն մեծ քարերով լցրեց: Այդ անելով` նա աշակերտներին հարցրեց` արդյո՞ք ամանը լիքն է: Բոլորը հաստատեցին, որ լիքն է:
Օրերս ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունն իր Արուճ դիտակետում վերագործարկեց GPS հենակետային (ռեֆերենց) կայանը, որը նախկինում գործում էր ՍՊԾ-ի Դավիթաշեն (Երևան) դիտակետում:
Նախագահի խորհրդականից մենք հարցրինք, թե ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Տարոն Մարգարյանը պաշտոնապես հայտարարագրել է մի քանի բնակարան, շինություններ, մի քանի մլն դրամի դրամական եկամուտներ, արդյո՞ք ազնիվ և անկաշառ թաղապետը կամ քաղաքապետը կարող էր դրան հասնել:
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Երևանում անցկացված «Ռուսաստան և Հայաստան. բարեփոխումների դասերը» խորագրով Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին, որն անցկացվել է Եգոր Գայդարի հիմնադրամի, Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի նախաձեռնությամբ:
Ակնհայտ էր, որ ուղիղ ընտրություններով ընտրված Երևանի քաղաքապետը կարող էր լուրջ քաղաքական դեմք դառնալ: Այդ պարագային քաղաքապետն իր ստացած քվեներով կարող էր դառնալ ավելի ազդեցիկ քաղաքական առաջնորդ, քան նույնիսկ ՀՀ վարչապետը:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի հաղորդման՝ ինքը ապրիլի 9-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան պողոտայում «Ժառանգություն» կուսակցության երթի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել ու ստացել մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 18-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճ ավտոմեքենա է ընկել:
Ճակատագիրը դեռ մանկության տարիներից, մեկը մյուսին հաջորդող փորձություններով, ականապատել էր Հարություն Դելլալյանի անցնելիք ճանապարհը:
Ամբողջ աշխարհով նկարը ձեռքիդ պտտվում ես, մեկը չի հարցնում՝ ինչ է: Էստեղ տանելուց՝ հանձնաժողովի թուղթ, արտահանման թուղթ, ցուցակ, սա կարելի է, նա չի կարելի, կատարյալ հիմարություն…
Հայոց ցեղասպանության ճանաչումը կլինի յուրաքանչյուր կայսերական մտադրության դեմ ևս մեկ բողոք:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կատարել է շրջայցեր, որոնց ընթացքում հայտնաբերել է օրենքի պահանջների խախտմամբ փակցված քարոզչական պաստառներ: Նշված պաստառները վերացվել են: Այս մասին ԿԸՀ-ի ապրիլի 18-ի նիստում՝ ԲՀԿ-ի դիմումի քննարկման ժամանակ, հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ վստահեցնելով, որ մինչև նախընտրական քարոզչության ավարտը ԿԸՀ-ի շրջայցերը կլինեն պարբերական:
Ոստիկանները նրան կասկածում են արդեն տևական ժամանակ Արագածոտնի մարզի Կարպի գյուղը «դիվադադար անելու» և ողջ գյուղը սարսափի մեջ պահելու համար:
Ես իսկապես սիրտ ու հոգի եմ ներդրել այս շրջանի զարգացման, Վրաստանի կազմում այս շրջանի ամրապնդման մեջ:
ՀՀ կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը. ծրագրի համար ՀՀ պետբյուջեում նախատեսված է 80 մլն դրամ, որով Հայաստանի ՏՏ ոլորտը ներկայացվելու և խթանվելու է Հայաստանում և արտերկրում, անցկացվելու է հետազոտություն, հասարակական իրազեկում. երկրորդ ուղղությունը միջազգային համագործակցությունն է, որի նպատակն է խթանել արտասահմանյան ներդրումները, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ և կիրառել լավագույն միջազգային փորձը. համատեղ ծրագրեր կիրականացվեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Ինթելը», «Սիսկոն», «Նեյշնլ ինսթրումենթսը», «Նոկիան» և այլ վերազգային ընկերությունները:
«Յուվենտուսը» ցանկանում է թիմ վերադարձնել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, ով ներկայումս հանդես է գալիս ՊՍԺ-ում: Այս մասին հայտնում է Goal.com-ը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու պատճառը ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այդ խնդիրը լուծելու անկարողությունն է:
Կարող եք ինձ շնորհավորել. հայտնվել եմ ոստիկանության և դատաիրավական համակարգի ուշադրության կենտրոնում: Այս երկրում ամենամեծ ամենաօրինախախտը Հմայակ Հովհաննիսյանն է:
Այդ համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա մարտին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Անկարայում հանդիպել է իր քուրդ գործընկեր Նեչիրվան Բարզանիի հետ:
Ապրիլի 18-ին, ժամը 10.45-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 11 տան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք:
Լուսանկարիչ Գագիկ Շամշյանի ինքնազգացողությունը լավ է, իսկ բժիշկները վստահեցնում են, որ ֆոտոլրագրողի առողջությանը վտանգ չի սպառնում:
Սաակաշվիլին խոսել է հայ և վրացի ժողովուրդների պատմական բարեկամության մասին և ընդգծել է, որ անհրաժեշտ է խորացնել այդ բարեկամությունը:
Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի խոսքով` բենզինից պատրաստված թմրամիջոցներ օգտագործած անձինք դիմում են բժշկական օգնության, սակայն հոսպիտալացվել չեն ցանկանում:
Ապրիլի 18-ին, ժամը 15.14-ին սեյսմիկ ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.39-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Խոյ քաղաքից 45 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:
Մաղադանոսը գրանցված է որպես դեղաբույս աշխարհի գրեթե բոլոր երկրների դեղաբանական ցանկերում։ Բուժիչ հատկություններ ունեն բույսի արմատը, տերևը և հատկապես սերմը։