Ռուբեն Թորոսյան. «ՀԱԿ-ՀԱԿԿ» զվարճանքի մասին

Մի քանի օր է, որ ավազակաիշխանությանը գովերգող ԶԼՄ-ները տգիտորեն զվարճանում են «ՀԱԿ-ՀԱԿԿ» խնդրով, չհասկանալով, անգամ, որ դրանով նվաստացնում են իրենց իսկ առաջնորդին:

Այսպես, նախ, դժվար չէ գուշակել, թե «արդարադատություն» կոչվող նախարարության ղեկավարը մարմնի որ մասով է մտածել, գրանցելով գոյություն ունեցող միավորման անունով նոր կուսակցություն, ինչը նույն ձևով վերաբերում է նաև «ԿԸՀ» կոչվող հիմնարկի ղեկավարին: Ամեն դեպքում, իրեն պետության գլուխ հռչակած անձը պարտավոր էր «4-րդ դասարանցուն» հասու իրավական նորմի խախտված պահանջը վերականգնել, ավելին՝ վռնդել պետական համակարգից հիշյալ օրինախախտներին:

Սակայն, դա չի արվել, իսկ պատասխանը տալիս է ՀՀԿ գերագույն «դզող-փչողն», այն է՝

«Եթե Սերժ Սարգսյանը հիշաչար լիներ, Լևոնը 10 տարի լռությունից հետո ոտքի չէր կանգնի»: Արդյունքում, ԱԺ մեր խմբակցությունը սեփականաշնորհում են վերջինիս:

Այսինքն, պետությունը վերածել են Տեղ գյուղի ակումբի:

Ակնհայտ է, որ այս գործում անիմաստ է մեղադրել իրեն «Սահմանադրություն» հռչակած Առաջին Նախագահին, առավել ևս, որ նա օրենքներից երբեք էլ «գլուխ չի հանել», հակառակ դեպքում, ավազակաիշխանության հիմնադիրները Հայաստանում Նախագահի պաշտոններ չէին զբաղեցնի՝ երբե՛ք:

Հիմա «ՀԱԿ» դաշինքի մասին: Շատերն, այդ թվում և մենք, շարունակում ենք գործել Դաշինքով, ինչպես գործել ենք, այդ թվում, պետական և ՏԻՄ մարմիններում: Մեկ էլ հանկարծ, ինչ որ մեկը որոշում է Դաշինքը փակել և մեր անունն ու, բնական է, «եղած-չեղածը», ինչպես կարող էր լինել հիշյալ ակումբում, տալ մեկ ուրիշին: Մենք էլ հարց ենք բարձրացնում այդ ապօրինության դեմ: Ի դեպ, Երևանի ավագանու ընտրութուններն միայն այս պատճաոով, արդեն իսկ վտանգված են և, անգամ, ՀՀԿ համակիր ՍԴ նախագահը չի կարող դրա դեմը առնել:

Հիմա, ու՞մ վրա պետք է զվարճանալ՝ մեր թե՞ Սերժ Սարգսյանի:

«ՀԱԿ» Դաշինքի Քաղխորհրդի անդամ, «ՄԻ-96» կուսակցության նախագահ Ռ.Թորոսյան

 

Տեսանյութեր

Լրահոս