
Արմեն Արզումանյան. Ես չեմ կարող ինձ պատկերացնել առանց հեռուստատեսության

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Արմեն Արզումանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես չեմ կարող ինձ պատկերացնել առանց հեռուստատեսության: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և ամենակուլ ինտերնետի տարածումը նոր մարտահրավեր է նետել հեռուստատեսությանը: Եկել է հեռուստատեսության՝ անխուսափելի քայլ անելու ժամանակը: Մեծ քայլ: Այսօրվանից ես միանում եմ նման նպատակադրումներով պրոֆեսիոնալների խմբին: Ինձ ոգևորում են նոր դժվարություններն ու խնդիրները, ես հավատում եմ նոր ձեռքբերումների բերած գոհունակությանը»:
Հիշեցնենք, որ, ըստ yerki.am-ի՝ Արմեն Արզումանյանը աշխատելու է «Պանարմենիան Մեդիա Հոլդինգում»: