Բաժիններ՝

Բաշար Ասադը հերքել է, որ զինյալները վերահսկում են Սիրիայի տարածքի մի մասը

Սիրիական «Ալ-Իհբարիյա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքել է, որ իշխանություններն ամբողջովին կորցրել են վերահսկողությունը մի շարք տարածքների նկատմամբ, որոնցում գործում էին զինյալները.

«Գոյություն չունեն ճակատային գծեր կամ դիրքային պատերազմներ: Չի եղել նման դեպք, որ բանակը փորձի մտնել մի շրջան և չկարողանա անել դա: Հակամարտության սկզբում սիրիացի զինվորականները զինյալներին բնակավայրերից քշում էին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում:

Սակայն հետո նրանք հայտնվեցին այլ տեղերում, որոնց նույնպես պետք էր ազատագրել ահաբեկիչներից: Այժմ էլ զինված ուժերը կենտրոնացել են հանցավոր խմբավորումների ոչնչացման վրա: Մենք տարածքներ չենք ազատագրում, այլ ահաբեկիչներ ենք ոչնչացնում, քանի որ առանց զինյալների ոչնչացման անիմաստ է տարածքներ ազատագրելը:

Ընդ որում, հաճախ մինչև ռազմական գործողության մասին որոշման ընդունումը ուշադրության է արժանանում հումանիտար հարցը: Մեզ համար առաջնահերթ է հումանիտար հարցը՝ մեր համաքաղաքացիների պաշտպանության հարցը»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ իսրայելական հետախուզությունը հայտնել էր, թե սիրիացի ապստամբները վերահսկում են Սիրիայի տարածքի 2/3-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս