
22-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը կանխվել է

Ապրիլի 18-ին, ժամը 01.49-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների աշխատակիցները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ աշխատակիցները կանխել են Ֆելիքս Գրիգորյանի (ծնվ. 1991թ.) ինքնասպանության փորձը: