
2012 թվականին Իրանը դարձել է չինական ավտոմեքենաների չորրորդ խոշոր ներկրողը

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին Իրանը դարձել է չինական ավտոմեքենաների չորրորդ խոշոր ներկրողը: Հաշվետու ժամանակահատվածում Իրանը Չինաստանից բերել է 77.800 ավտոմեքենա:
Այս մասին հայտնել է ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում իրանցի փորձագետ Մուսթաֆա Մամագանին: Նա հավելել է, որ նախորդ տարի չինական արտադրության մյուս հիմնական ներկրողներն Ալժիրը, Իրաքը և Ռուսաստանն են:
Իրանի իշխանությունները որոշել են այս տարի (սկսվել է մարտի վերջերից) 5 տոկոսով կրճատել է մարդատար ավտոմեքենաների ներկրման վրա կատարվող ծախսերը: Դա արվում է ներքին շուկայում ավտոմեքենաների գների հավասարակշռման նպատակով:
Իրանը պլանավորել է մինչև 2025 թվականն արտադրել 3 միլիոն միավորից ոչ պակաս քանակությամբ ավտոմեքենաներ, ինչպես նաև արտահանել մոտ մեկ միլիոն ավտոմեքենա: