Թուրքիան դեռ հետ չի վերադարձրել սիրիական ինքնաթիռից առգրաված ռուսական բեռը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան հետ չի վերադարձել նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին սիրիական ինքնաթիռից առգրաված բեռը: Թուրք զինվորականներն այդ ինքնաթիռին հարկադիր վայրէջք էին պարտադրել Անկարայում, ինչից հետո այն խուզարկվել է և առգրավվել է ռուսական բեռը:

Դրանից հետո Մոսկվան մի քանի անգամ նոտա է հղել Անկարային՝ պահանջելով, որ նա հետ վերադարձնի առգրաված արկղերը: Նույն պահանջով հանդես է եկել նաև Դամասկոսը: Սակայն թուրքական իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել դրան:

Ռուսական բեռան առգրավումից հետո թուրքական կողմը բաց էր թողել ինքնաթիռը, իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել էր Դամասկոսին զինամթերք մատակարարելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930