Բիձինա Իվանիշվիլին դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Նոբելյան նորվեգական հանձնաժողովը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին գրանցել է խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի ստացման թեկնածուների թվում:
Նոբելյան հանձնաժողովի նամակում նշված է, որ այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների քանակը կազմել է 259: Բիձինա Իվանիշվիլին նույնպես ընդգրկվել է նրանց թվում, ինչում ծանրակշիռ դեր է խաղացել նախոր տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների շեմին բանտային կտտանքների մասին տեսանյութերի տարածումը:
Խաղաղության Նոբելյան մրցանակի հարցում Բիձինա Իվանիշվիլիի ու այդ կադրերի տարածման մյուս մասնակիցների թեկնածությունն առաջադրել է ԽՍՀՄ-ի և Արևելյան Եվրոպայի հետազոտման կանադական ինստիտուտի առաջին տնօրեն Ռոման Ֆինը:
Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը հայտնի կդառնա այս տարվա հոկտեմբերի 11-ին: