Բաժիններ՝

Ադրբեջանցի զինծառայողը վիրավորել է իր ծառայակիցներին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճակատամերձ շրջանում վիրավորվել է ադրբեջանական բանակի երկու զինծառայող:

Զինծառայող Սաբուխի Օսմանլին իր ծառայողական ինքնաձիգից կրակ է բացել իր ծառայակիցներ Էլշադ Խատամովի ու Մովլուդ Մուրտուզալիևի վրա: Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են հոսպիտալ:

Նախնական տվյալներով՝ միջադեպը գրանցվել է իր զենքի հետ զինծառայողի անփույթ վերաբերմունքի պատճառով: Տվյալ միջադեպը հաստատել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը: Նա հայտնել է, որ տվյալ փաստով տարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930