Քվեարկողներին ընտրատեղամաս բերել են «Գազելով», որի վրայից հանված են եղել պետհամարանիշերը:
Եթե ապացուցվի Մարտիրոսյանի մեղքը, ապա նրան կսպառնա խոշոր տուգանք (սկսած 1200 դոլարից) կամ էլ 2-4 տարվա ազատազրկում:
Նա ծեծի է ենթարկել Գյումրիի Գ. Նժեդեհի փողոցում` Շիրակի մարզպետարանի հանդիպակաց մայթին գտնվող բնակելի շենքերի հարևանությամբ իրենց կողմից ապօրինի կառուցվող գազալցակայանի բանվորներին:
«Լազ Ռովերը» կշռում է 1,5 տոննա, այն ունի բենզինով աշխատող շարժիչ և ունակ է զարգացնել մինչև 120 կմ/ժամ արագություն:
«Նրանք ինձ գրում են, որ ամեն ինչ կատարյալ է, և ոչ մի խնդիր իրենք չեն տեսել: Այդ հաղորդագրությունները պահպանվել են հեռախոսիս մեջ, և անհրաժեշտության դեպքում՝ ես պատրաստ եմ դրանք տրամադրել բոլոր շահագրգիռ լրատվամիջոցներին»
«Սուտ ես ասում, դու ուրեմն փող չե՞ս ստացել: Չես ամաչում, խաբում ես, աղջի ոնց թե քեզ փողը չեն տվել, քեզ տվել են փողը»:
Time պարբերականը «Տարվա մարդ» կոչումը շնորհում է 1927 թվականից:
Ընտրողներից մի կին ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին խնդրել է իրենց տուն շրջիկ արկղ ուղարկել, քանի որ մայրը հիվանդ է և ի վիճակի չէ գալ տղամաս:
Փետրվարի 18-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 61ավտոմատացված հեռախոսակայանի շենքի նհարակից տնակում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:
Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում «Իրավունքը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդ Լիլիթ Սարգսյանը ատառոց դեպքեր չի նկատել:
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ քվեարկության չի գնացել, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չի եղել: Այսօր 29-րդ օրն է, ինչ նա գտնվում է հացադուլի մեջ:
ՔՀԻ դիտորդը ժամը 09-00-ի դրությամբ նկատել է հանձնաժողովի նախագահ Հովհաննիսյան Արուսյակի բացակայությունը:
Ընդհանուր առմամբ, Թուրքիան ՆԱՏՕ-ից ստացել է Patriot զենիթա-հրթիռային վեց համալիր, թեև պահանջում էր 18-ը:
Հանձնաժողովի անդամը փորձել է տվյալներ իմանալ, պարզվել է, որ Սարգսյան Վիգեն ներկայացող քաղաքացին մոռացել է իր անունը և ծննդյան տարեթիվը: Երբ հանձնաժողովի նախագահը վերցրել է անձնագիրը ստուգելու, երիտասարդը այն խլել է նրա ձեռքից և փախել: Հանձնաժողովի նախագահը «չի հասել» նրա հետևից:
ժամը 14։00-ի դրությամբ 7/27 ընտատեղամասում քվեարկությանը մասնակցել է 516 ընտրող, իսկ թիվ 7/28-ում՝ 635 ընտրող։
Չցանկանալով անդրադառնալ 21-րդ դարում գիտության նվաճումներին, այդ թվում` քիմիայի բնագավառում տարատեսակ ներկանյութերի և մաքրող նյութերի առկայությանը, ՀՀ ոստիկանությունն անհրաժեշտ է համարում նախազգուշացնել, որ համացանցում տեղադրված հիշյալ միջամտությունների բոլոր դրսևորումները կարող են որակվել որպես ընտրական իրավունքի խախտում
Ես բոլորովին այլ Հայաստան եմ պատկերացնում, գիտեք, որ տեղի ունեցավ բախում պետական կապիտալիզմի, ինչպես իրենք են փիլիսոփայորեն ձևավորել, և մեր ժողովրդական կապիտալիզմի միջև: Սա գաղափարական գետնի վրա: Քաղաքական գետնի վրա` կարծում եմ` ես քվեարկեցի մի նոր Հայաստանի համար, որին վաղ, թե ուշ պետք է ձեռնամուխ լինեմ:
Երևանի 02/08 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանի բանալին կոտրվել է և մնացել է մեջը, ինչի պատճառով հանձնաժողովի անդամները չեն կարողանում նոր քվեաթերթիկներ ու ծրարներ հանել:
Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի թիվ մեկ միջնակարգ դպրոցում տեղակայված 16/40 և թիվ 2 դպրոցում տեղակայված 16/41 ընտրատեղամասերում վստահված անձ ունեին միայն նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:
Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում քվեարկել է ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Նա ասել է, որ քվեարկում է Հայաստանի և ՀՀ քաղաքացիների ապահովության համար:
10:30-10:55-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի, Գավառ քաղաքի 22/15 ընտրատարածքում շրջայցի ընթացքում ՔՀԻ դիտորդն արձանագրել է ընտրողների կուտակում:
Սպիտակ տան ինտերնետային կայքում կազմակերպվել է հակահայկական երկրորդ հանրագիրը:
Երևանի 7/32 ընտրատեղամասում գրանցված 1645 (+1) ընտրողներից ժամը 14։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 1645 ընտրող։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 7/34 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ 1476 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 350 ընտրող:
Ընտրողների մատյանները վարողների գլխավեևրեւներին կանգնած քվեաթերթիկ ստացող ընտրողների ցուցակային համարները sms-ով ուղարկել են ինչ որ համարով:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 7/08 ընտրատեղամասում 70 տարեկան մի կին պարբերաբար խմբերով ինչ-որ մարդկանց է բերում ընտրատեղամաս քվեարկության: Մեզ դեռևս չի հաջողվել պարզել, թե ով է նա:
Ինչպես հաղորդում է 168.am-ի թղթակիցը, Հաղթանակ գյուղի 113 դպրոցում տեղակայված 7/16 ընտրատեղամասում երկու հոգի՝ կին և տղամարդ, փորձել են երկորդ անգամ քվեարկել։
Սովորական թանաքանյութն էլ կարելի է հեռացնել էջից ինչ-որ կերպ: Ի վերջո, կարելի է շուշաթղթել:
«Երբեք ձեռքս չէր գնացել ընտրակաշառք վերցնելու, բայց էս անգամ վերցրեցի, վերցրեցի հենց էդ նպատակով, որ քվեաթերթիկն ուղարկեն Սերժին, թող տեսնի, որ ոչ բոլորն են ծախու»:
Ստորագրահավաքի մասնակիցների թվում կան իրավապաշտպաններ, փաստաբաններ, գիտնականներ, ինչպես նաև Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը: