
Apple-ի ու Yahoo-ի տնօրենները հավակնում են Time-ի «Տարվա մարդ» կոչմանը

Ամերիկյան Time պարբերականի վարկածով «տարվա մարդ» ճանաչվելու թեկնածուների թվում են ընդգրկվել IT ինդուստրիայի երկու ներկայացուցիչներ: Խոսքը Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկի, ով 2011 թվականին ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահից հետո Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինել է նրան, և Yahoo ինտերնետային ընկերության ղեկավար Մարիսա Մայերի մասին է: Ընդհանուր առմամբ, Time-ի կրճատ ցուցակում ընդգրկվել է 8 մարդ:
Նախորդ շաբաթ Time-ն արդեն իսկ հրապարակել էր համացանցում առանձին ընթերցողների քվեակության արդյունքները, որով «Տարվա մարդ» էր ճանաչվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը: Time-ի հիմնական վարկանիշի հավակնորդների կրճատ ցուցակում ընդգրկվել են նաև պակիստանցի 14-ամյա ակտիվիստուհի Մալալա Յուսաֆզայը, ով պայքարում է պակիստանյան երիտասարդության համար, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին, ինչպես նաև Բիլլ և Հիլարի Քլինթոնները:
Time պարբերականը «Տարվա մարդ» կոչումը շնորհում է 1927 թվականից: