
70 տարեկան կինը խմբերով մարդկանց է բերում ընտրատեղամաս

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 7/08 ընտրատեղամասում 70 տարեկան մի կին պարբերաբար խմբերով ինչ-որ մարդկանց է բերում ընտրատեղամաս քվեարկության: Մեզ դեռևս չի հաջողվել պարզել, թե ով է նա:
Ընտրատեղամասում բացի Սերժ Սարգսյանի վստահված անձից որևէ այլ թեկնածու վստահված անձ չունի:
Ի դեպ, այս ընտրատեղամասը գտնվում է մանկապարտեզի շենքում, և այստեղ՝ իր աշխատասենյակում է գտնվում նաև մանկապարտեզի տնօրենը, ով, սակայն, հանձնաժողովի կազմում չէ: Թե ինչո՞ւ է նա այստեղ՝ հայտնի չէ: