
Թուրք կահույքագործները պատրաստել են փայտե իրական ավտոմեքենա

МК-Турция ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ Տրապիզոն քաղաքը ներկայացնող երկու կահույքագործներ հանրությանն են ներկայացրել իրենց ստեղծած ավտոմեքենան, որի առջևի մասը և մի շարք ներքին մասեր պատրաստված են փայտից: Փայտե ավտոմեքենան ստացել է «Լազ Ռովեր» անվանումը:
Վարպետներ Մուսթաֆա Քայան և Հասան Յազըջըն ավտոմեքենայի պատրաստման ժամանակ օգտվել են հին ավտոմեքենայի աշխատող դետալներից: «Լազ Ռովերը» կշռում է 1,5 տոննա, այն ունի բենզինով աշխատող շարժիչ և ունակ է զարգացնել մինչև 120 կմ/ժամ արագություն: