
Վարդան Ղուկասյանի որդին մարդ է ծեծել և կրակել

Ըստ Lragir.am կայքի տեղեկությունների, քիչ առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, հերթական սկանդալային քայլն է արել: Նա ծեծի է ենթարկել Գյումրիի Գ. Նժեդեհի փողոցում` Շիրակի մարզպետարանի հանդիպակաց մայթին գտնվող բնակելի շենքերի հարևանությամբ իրենց կողմից ապօրինի կառուցվող գազալցակայանի բանվորներին:
Բանն այն է, որ գազալցակայանի կառուցումն արգելված է Գյումրիի քաղաքապետարանի կողմից, իսկ Սպարտակը որոշել է արագ ավարտին հասցնել այն, քանզի և’ ոստիկանությունը, և’ քաղաքապետարանը զբաղված են ընտրություններով: Սակայն բանվորները հրաժարվել են գործ անել, քանզի նրանց մի քանի անգամ արդեն տարել են ոստիկանություն: Ականատեսների վկայությամբ Սպարտակ Ղուկասյանը քիչ առաջ օդ է կրակել: