
Կրկնակի ընտրության փորձ և բաց քվեարկություն Հաղթանակ գյուղում

Ինչպես հաղորդում է 168.am-ի թղթակիցը, Հաղթանակ գյուղի 113 դպրոցում տեղակայված 7/16 ընտրատեղամասում երկու հոգի՝ կին և տղամարդ, փորձել են երկորդ անգամ քվեարկել։ Ընդ որում, կինը փորձել է քվեարկել ուրիշի անձնագրով։ Հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Գևորգյանը ակնհայտ անտարբերություն է դրսևորել այս խախտումը կանխելու համար, սակայն հանձնաժողովի քարտուղարը այդ անձանց դուրս է հանել տեղամասից։
Նույն տեղամասում առավոտյան 8 երիտասարդներ փորձել են բաց քվեարկություն իրականացնել։ Դեպքի մասին տեղյակ է պահվել տարածքային ընտրական հանձնաժողովը։