
Վստահված անձինք չէին ներկայացել քվեարկության

Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի թիվ մեկ միջնակարգ դպրոցում տեղակայված 16/40 և թիվ 2 դպրոցում տեղակայված 16/41 ընտրատեղամասերում վստահված անձ ունեին միայն նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:
Առավոտյան ժամը 11-ի դրությամբ՝ 16/40-ի հանձնաժողովի նախագահ Կորյուն Կակոյանը և 16/41-ի հանձնաժողովի նախագահ Յուրիկ Վարդանյանը գոհ էին ընտրությունների ընթացքից: Նույնանման պատասխան տվեցին նաև Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք: Մեր այցելության պահին երկու ընտրատեղամասերում էլ ընտրողների ակտիվ հոսք չկար: 16/40-ի դիմաց կանգնած էր դատարկ թիվ 28 երթուղային տաքսին: