Ո՞ւր են «կորչում» հանձնաժողովի նախագահները
10։05 – Հրազդան, 25/26, 25/26 ԸՏ– Հանձնաժողովի նախագահ Եղիազարյան Սամվելը լքել է ընտրատարածքը խանութ գնալու պատրվակով և 5 րոպե անց վերադարձել է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։
08:55 – Երևան, 9/4 ԸՏ– ՔՀԻ դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահը դուրս է եկել ընտրատեղամասից` պատճառաբանելով, թե գնում է քվեարկելու և կվերադառնա 10 րոպեից: Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։
09:00 – Գյումրի, 34/22 ԸՏ– ՔՀԻ դիտորդը ժամը 09-00-ի դրությամբ նկատել է հանձնաժողովի նախագահ Հովհաննիսյան Արուսյակի բացակայությունը: Ընտրացուցակները նույն ընտրատեղամասում փակցված են եղել ընրողների համար անհարմար վայրում` դպրոցի հետևի կողմում: Դիտորդը նկատել է նաև մարդկանց կուտակումներ:
Աղբյուրը՝ www.hra.am