Բաժիններ՝

Օջալանի ազատ արձակման համար հավաքվել է մոտ կես միլիոն ստորագրություն

www.freeocalan.org կայքում անցկացվում է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր, քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ազատ արձակման ակցիա: Խոսքը գնում է ինտերնետային ստորագրահավաքի մասին:

Դա իրականացնում են Կենտրոնական Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում ու Շվեյցարիայում բազավորված քրդական 21 կառույցներ ու հասարակական կազմակերպություններ:

Ցայժմ հավաքվել է մոտ 500.000 ստորագրություն: Ստորագրահավաքի մասնակիցների թվում կան իրավապաշտպաններ, փաստաբաններ, գիտնականներ, ինչպես նաև Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը:

Հիշեցնենք, որ Օջալանը 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում: 2012 թվականի մարտի վերջին թուրք հայտնի սյունակագիր Էրթուղրուլ Օզքյոքը գրեց, որ 2008 թվականի տվյալներով` Աբդուլլահ Օջալանին Իմրալը կղզու բանտում պահելը պետության համար տարեկան արժենում է 45 միլիոն լիրա (25 միլիոն դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս