Մեզ մոտ որոշումները կայացվում են մասնակից անդամների կոնսենսուսի պարագայում: Բոլոր ներկաների հետ որոշումը համաձայնեցված է եղել:
Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական երթուղիները: Մասնավորապես, բոլոր ուղևորներին փոխադրելու համար երեկ նշանակվել էր Գյումրի-Երևան լրացուցիչ էլեկտրագնացք:
Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաև ժամանակավորապես փակ են Թալին-Գյումրի, Արթիկ-Մանթաշ-Արագած, Եղվարդ-Բուժական ավտոճանապարհները:
Վարդան Բոստանջյանը ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին հետաքրքիր մրցակիցներ է համարում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Դերասանը մեղադրվում է անսթափ վիճակում մեքենա վարելու մեջ:
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է 2012 թվականի աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային առաջնությունների ցուցակը: Ցուցակում տեղ է գտել 125 ազգային առաջնություն:
«Մենք մեր պլատֆորմը ներկայացրեցինք, իրենք ներկայացան, ողջունեցին Դաշնակցության առաջարկը, բայց մի քանի օրից նա հայտնեց, թե առաջադրվում է, որպես թեկնածու»:
Եվրոգոտում գործազրկության մակարդակը հասել է 11.8 տոկոսի:
«Իմ լավատեսության պատճառներն ընդհանուր միտումներն են, ոչ թե կոնկրետ փետրվարի 18-ի օրը, քանի որ նույնիսկ իրական արդար ընտրությունների դեպքում համոզված չեմ, որ այդ «ընտրական հեղափոխությունը» տեղի կունենա»:
«Մենք հավատում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է երկխոսության միջոցով»
Դոնեցկի «Շախտյորը» դուրս է եկել արձակուրդից, փոխանցում է «հանքափորների» պաշտոնական կայքը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունվարի 8-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406.35 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ տարվա վերջին նստաշրջանի համեմատ ավելացել է 0.81%-ով։
Anonymous-ը հայտարարել է, որ իրեն հաջողվել է կոտրել Ուկրաինայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրաքի և մի շարք այլ երկրների առևտրա-արդյունաբերական պալատների կայքերը:
Արագ սննդի McDonald’s համաշխարհային ցանցը Ավստրալիայում գտնվող իր ռեստորանները ժամանակավորապես կանվանափոխի Macca’s։ Այս մասին տեղկացնում է France-Presse գործակալությունը։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
Ուզում եմ հասկանան, որ Հայաստանը մեկն է և պայքարել պետք է միասնական: Իսկ համախմբվել պետք է ինքնորոշման իրավունքի համար, որ քո փոխարեն չորոշի Սերժը, Ծառուկյանը կամ Քոչարյանը
66-ամյա Հեյգելը վիետնամական պատերազմի վետերան է և վերջին տարիներին աշխատել է Ջորջթաունի համալսարանում:
Այս պահին Գայանեն գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նա նախկինում ամբուլատոր բուժում է ստացել սթրես կենտրոնում:
Հունվարի 2-ին, ժամը 10:30-ին, ՀՀ ԱԻՆ Գյումրի ՀՓՋ-ից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է 1935 թ. ծնված Ֆարիդա Սարգսյանի տնակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Բջջային հեռախոսներ և հեռուստացույցներ արտադրող խոշորագույն ընկերությունը՝ Samsung-ը, 2012 թվականի 4-րդ եռամյսակում ռեկորդային շահույթ է ունեցել։
Նոր Նորքի թաղապետարանից 168.am-ին հայտնեցին, որ ձյունը գալուն պես ամբողջ տեխնիկան դրվել է գործի, սակայն չի հաջողվել խուսափել մեքենաների կուտակումներից:
ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկի՝ Bank of America-ի բաժնետոմսերի գինը Նյու-Յորքում նվազել է 0.17%։ Գինն այնքան էլ շատ չի նվազել, չնայած՝ շուկաների արձագանքը կարող էր ավելի զգալի լինել։
Տավուշի մարզի դատախազը, ընդհանուր իրավասության դատարանի նախագահը և մարզի թիվ 40 ու 41 ընտրատարածքներից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներն ունեն ընդհանրություն. նրանք կամ նրանց հետ փոխկապակցված անձինք հայտարարագրել են անշարժ գույք, զգալի դրամական միջոցներ ու եկամուտներ, սակայն չունեն թանկարժեք գույք:
Ճապոնիան Սենկակու կղզիներն իր կայսրության մեջ ներառել է 1895 թվականին:
Ո´չ, ես չեմ պատրաստվում մրցակցել պարոն Հայրիկյանի կամ պարոն Բագրատյանի հետ ուղղակի
«Այս պահի դրությամբ հստակ է մեկ բան. մենք չենք բոյկոտում ընտրությունը և կոչ չենք անում, որ մեր քաղաքացիները չգնան ընտրության, հակառակը` մենք գտնում ենք, որ ինչ-որ բան հնարավոր է փոխել ընտրությունների միջոցով»:
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է գայթակղիչ առաջարկ անել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային։
Շուրջ քառասուն տարի ոստիկանությունում աշխատելու փոխարեն, եթե խելք ունենայի էպոսագետ կդառնայի, հիմա ես էլ հարուստ կլինեի ու ամեն ինչով ապահովված…
2012 թվականին Թուրքիան Իրան է արտահանել 120.7 տոննա ոսկի, ինչը 51.5 տոկոսով ավելին է՝ համեմատած 2011 թվականի հետ:
«Ես ասում եմ ՀՀ քաղաքացուն, որ հնարավոր է ունենալ նորմալ, սահմանադրական, դե յուրե Հայաստան»