Բաժիններ՝

Աբրամովիչը պատրաստ է Գվարդիոլային տարեկան 15 մլն ֆունտ աշխատավարձ վճարել

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է գայթակղիչ առաջարկ անել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային։ Հիշեցնենք, որ երեկ իսպանացի մասնագետը հայտարարել էր, որ ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքին։

Աբրամովիչն արդեն փորձել է նրան համոզել գլխավորել իր թիմը, և այս պահին «Չելսին» համարվում է Գվարդիոլային ձեռք բերելու ամենաիրական հավակնորդը։ Այս անգամ Աբրամովիչը պատրաստ է նրան տարեկան 15 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ վճարել։ Այս մասին հաղորդում է Tribal Football-ը։

Նշենք, որ «Չելսիին» կարող է խանգարել միայն «Մանչեսթեր Սիթին», որը ևս շարունակում է ջանքեր գործադրել Գվարդիոլային ձեռք բերելու համար։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031