Բաժիններ՝

Իրանը ողջունել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Չակ Հեյգելի թեկնածության առաջադրումը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ողջունել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նախկին սենատոր, հանրապետական Չակ Հեյգելի թեկնածության առաջադրումը: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:

Վերջինիս խոսքերով՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Չակ Հեյգելի նշանակումը կարող է նպաստել Թեհրանի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորմանը: Մեհմանպարաստը նկատել է նաև, որ Հեյգելի նշանակումը կարող է գործնական փոփոխություններ առաջացնել ԱՄՆ արտաքին քաղաքականությունում:

Իրանցի դիվանագետը հավելել է, որ Իրանը նույնպես կարող է փոխել իր դիրքորոշումն ԱՄՆ-ի հանդեպ, եթե նա հարգի իր իրավունքները: Նշվում է, որ 66-ամյա Հեյգելը վիետնամական պատերազմի վետերան է և վերջին տարիներին աշխատել է Ջորջթաունի համալսարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031