Բաժիններ՝

2012 թվականին Թուրքիան գրեթե 9 անգամ մեծացրել է ոսկու արտահանումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, ոսկու արտահանումը մեծացրել է 8.64 անգամ: Այս մասին նշված է Թուրքիայի ոսկի արդյունահանողների ասոցիացիայի հաշվետվությունում:

Վերջինիս համաձայն, 2012 թվականին Թուրքիան արտահանել է 12.7 միլիարդ դոլարի ոսկի, մինչդեռ 2011 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1.47 միլիարդ դոլար: Նախորդ տարի Թուրքիան ամենամեծ քանակությամբ ոսկի արտահանել է Իրան: 2012 թվականին Թուրքիան Իրան է արտահանել 120.7 տոննա ոսկի, ինչը 51.5 տոկոսով ավելին է՝ համեմատած 2011 թվականի հետ:

2012 թվականին Թուրքիան Իրան է արտահանել 6.5 միլիարդ դոլարի ոսկի, ԱՄԷ՝ 4.2 միլիարդ դոլարի ոսկի, իսկ Շվեդիա՝ 1 միլիարդ դոլարի ոսկի: Նախորդ տարի Թուրքիան ներկրել է 7.3 միլիարդ դոլարի ոսկի:
Հիշեցնենք, որ թուրքական ոսկու արտահանումն Իրան կտրուկ մեծացել է այն պատճառով, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պատժամիջոցներ են սահմանել իրանական էներգակիրների վաճառքի նկատմամբ: Չկարողանալով ներկրվող իրանական էներգակիրների համար վճարել դոլարով՝ Թուրքիան ստիպված է դոլարը փոխարինել ոսկով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս