Բաժիններ՝

Bank of America-ն 10 միլիարդ դոլար կվճարի Fannie Mae-ին

ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկի՝ Bank of America-ի բաժնետոմսերի գինը Նյու-Յորքում նվազել է 0.17%։ Գինն այնքան էլ շատ չի նվազել, չնայած՝ շուկաների արձագանքը կարող էր ավելի զգալի լինել։

Պատճառն այն լուրն է, որ մինչդատական գործընթացում Bank of America-ն համաձայնել է 10 միլիարդ դոլար վճարել Fannie Mae հիպոթեկային ընկերությանը։  Ընդ որում, 3.5 միլիարդը կվճարվի կանխկիկ, իսկ մնացած գումարով բանկը պարտավորվում է գնել խնդրահարույց հիպոթեկային վարկերը։

Բանկի դեմ ուղղված հայցում նշվում է, որ Countrywide Financial ընկերությունը (2008թ. այն գնվել է Bank of America-ի կողմից) մինչև ֆինանսական ճգնաժամը զանգվածային կերպով հիպոթեկային վարկեր է տրամադրել՝ առանց պատշաճ կերպով վարկառուների վերլուծություն կատարելու։ Իսկ հետո այդ վարկերը վաճառել է Fannie Mae-ին՝ չզգուշացնելով դրանց վատ որակի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս