
ՀՀ ավտոճանապարհների վիճակը ժամը 16։00-ի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 16.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաև ժամանակավորապես փակ են Թալին-Գյումրի, Արթիկ-Մանթաշ-Արագած, Եղվարդ-Բուժական ավտոճանապարհները:
Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Գավառ-Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածները, իսկ մասամբ դժվարանցանելի է Երևան-Սևան ավտոճանապարհը:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց: