
Հայաստանի առաջնությունը 75-րդն է աշխարհում. IFFHS

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է 2012 թվականի աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային առաջնությունների ցուցակը: Ցուցակում տեղ է գտել 125 ազգային առաջնություն:
Հայաստանի առաջնությունը ցուցակի 75-րդ հորիզոնականում է: Մեր հարևաններից Թուրքիան 15-րդ տեղում է, Իրանը` 36-րդ, Վրաստանը`46-րդ, իսկ Ադրբեջանը` 84-րդ:
Առաջին տեղում Իսպանիայի առաջնությունն է, որին հաջորդում են Բրազիլիայի, Գերմանիայի, Իտալիայի և Անգլիայի առաջնությունները: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը