ՀՅԴ-ն դեռ հետևում է

«Այս պահի դրությամբ հստակ է մեկ բան. մենք չենք բոյկոտում ընտրությունը և կոչ չենք անում, որ մեր քաղաքացիները չգնան ընտրության, հակառակը` մենք գտնում ենք, որ ինչ-որ բան հնարավոր է փոխել ընտրությունների միջոցով: Դրա համար խրախուսում ենք քաղաքացիներին, որ գնան ընտրության` թեկուզ բոլորին դեմ քվերարկելու տարբերակով»,- 168.am-ին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Հարցին, թե հնարավոր է, որ ՀՅԴ-ն մինչև վերջ պահպանի չեզոքություն և նախագահական ընտրություններում որևէ թեկնածուին սատարելու կոչով հանդես չգա, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ այս խնդրի վերաբերյալ հայտարարություն անելու իրավասություն վերապահված է ՀՅԴ ԳՄ-ին, որն էլ հետևում է տեղի ունեցող իրադարձություններին:

«Այս պահին որևէ մեկը նման պնդում չի կարող անել: Եթե ուշադիր նայել եք, Գերագույն ժողովի հայտարարության մեջ հստակ է նշված, որ առաջիկա ընտրություններում չառաջադրելով թեկնածու և չպաշտպանելով գործող իշխանությանը, վերապահել հնարավորություն ԳՄ-ին իրադարձությունների ընթացքին համապատասխան` ի հարկին կողմնորոշելու կուսակիցներին և կուսակցական շարքերին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Տեսանյութեր

Լրահոս