Դոլարը տարին սկսեց աճով
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունվարի 8-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406.35 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ տարվա վերջին նստաշրջանի համեմատ ավելացել է 0.81%-ով։ Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 1 միլիոն 450 հազար դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը 403-404 դրամ է, վաճառքինը՝ միջին 407-408 դրամ։