Բաժիններ՝

Anonymous-ը Գերմանիայի առևտրա-արդյունաբերական պալատին մեղադրել է Ադրբեջանին լրտեսելու մեջ

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Anonymous միջազգային ցանցահենային խումբը Գերմանի առևտրա-արդյունաբերական պալատին մեղադրել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) տվյալները գողանալու և նրա դեմ լրտեսություն կատարելու մեջ:

Anonymous-ի պնդմամբ՝ այդ կազմակերպությունը զբաղվել է շատ երկրներում իր բիզնես շահերը լոբբինգ անելով և նրանց տարածքներում ապօրինի հետախուզական գործունեություն է ծավալել: Anonymous-ը հայտարարել է, որ իրեն հաջողվել է կոտրել Ուկրաինայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրաքի և մի շարք այլ երկրների առևտրա-արդյունաբերական պալատների կայքերը:

Anonymous-ի ներկայացուցչի խոսքերով՝ Գերմանիայի առևտրա-արդյունաբերական պալատի կայքում եղել է ծավալուն ներքին տեղեկատվություն, որը պաշտոնական ճանապարհով ոչ մի կերպ չէր կարող հայտնվել նրա մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031