Բաժիններ՝

Ամանորյա տոներին ՀԿԵ-ն տեղափոխել է մոտ 7500 ուղևոր

Ամանորյա տոներին՝ հունվարի 1-ից 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 7500 ուղևոր: 560 մարդ դարձել են Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի ուղևորներ, իսկ ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից օգտվել են ավելի քան 7 հազար ուղևոր: Այս մասին տեղեկացնում են ՀԿԵ-ից:

Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական երթուղիները: Մասնավորապես, բոլոր ուղևորներին փոխադրելու համար երեկ նշանակվել էր Գյումրի-Երևան լրացուցիչ էլեկտրագնացք:

«ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս