Բաժիններ՝

Անսթափ վիճակում վթարի ենթարկվածը ներկայացել է որպես ԴԱՀԿ ծառայության պաշտոնյա (լուսանկարներ)

Այսօր` հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ` 31-ամյա Արմեն Աբովյանը, վարելով «Հունդայի» մակնիշի 30 ԼԼ 191 համարնիշի ավտոմեքենան, Գայի պողոտայի թիվ 14/3 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլէկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Աբովյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները` հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա այն վարել է ոչ սթափ վիճակում: Իսկ վթարի վայրում փորձում էր ոստիկաններին համոզել, որպեսզի վթարը չձևակերպվի և գործին ընթացք չտրվի, քանի որ ըստ իր ասածի` ինքը հարկադիրում լուրջ պաշտոն է վարում:

harkadir4 harkadir3 harkadir2

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս