
Վարորդին տեղափոխել են Մարտունի, իսկ մեքենան մնացել է ձնակույտի մեջ

Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, հունվարի 19-ին, ժամը 03։55-ին ահազանգ է ստացվել, որ ԳԵղարքունիքի մարզի Թազագյուղ-Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2109» մակնիշի 31 ՏԼ 468 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել «Շանթ-Սերյան» ՍՊԸ-ի աշխատակցին: Ժամը 04.30-ի դրությամբ փրկարարները «ՎԱԶ 2109»-ի վարորդին տեղափոխել են Մարտունի քաղաք: Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան ձնակույտից դուրս բերելու համար: