ՀՀ ներբանկային շուկայում մեկ շաբաթում գնվել է 79.4 միլիոն դոլար
Ինչպես հաղորդում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, հունվարի 14-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79,473,005 ԱՄՆ դոլար 406.62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 85,364,942 ԱՄՆ դոլար 407.76 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 5,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.15 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել 1,940,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.97 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,662,754 EUR 542.04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,913,264 EUR 543.96 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 961,031,581 ՌԴ ռուբլի 13.30 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 73,925,304 ՌԴ ռուբլի 13.50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հունվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 22 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 31.6 մլն ԱՄՆ դոլար: