Բաժիններ՝

Ֆիզիկապես պատրաստ կլինենք այն ժամանակ, երբ շատ խաղեր անցկացնենք. Մխիթարյան (տեսանյութ)

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  խոսել է Աբու Դաբիում ացնկացվող ուսումնամարզական հավաքի և «Ալ-Հիլյալի» հետ այսօր կայանալիք հանդիպման մասին։

«Մարզումները բարդ են անցնում, սակայն այդպես ավելի լավ ենք պատրաստվում։ Սակայն ֆիզիկապես պատրաստ կլինենք այն ժամանակ, երբ շատ խաղեր անցկացնենք։ Քանի որ մարզումները չեն տալիս այն արդյունքը, որն առկա է խաղերի դեպքում։

«Ալ-Հիլյալի» հետ խաղում կարևոր է հաղթանակ տանելը և խաղային ռիթմի մեջ մտնելը։ Կարծում եմ, որ այդպես, քայլ առ քայլ կգանք կատարյալ մարզավիճակի և կպատրաստվեք «Բորուսիայի» հետ հանդիպմանը», – հայազգի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031