Վ.Օսկանյան-Լ. Զուրաբյան առանձնազրույցի գաղտնալսման գործով հարցաքննվել են վկաներ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն youtube ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առիթով հարցաքննվել են վկաներ, կատարվել են այլ քննչական գործողություններ: Այս մասին 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Ըստ քննչական ծառայությունից ստացված պատասխանի՝ քանի որ հարուցված քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, նախաքննության շահերից ելնելով՝ առայժմ հրապարակման ենթակա չեն  կատարված այլ քննչական գործողությունները:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորները հայտնի ձայնագրության հեղինակին գտնելու համար պաշտոնական գրությամբ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն, որից հետո էլ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ գործն  ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով ընթացք տալու և որոշում կայացնելու համար:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031