Բաժիններ՝

«Սերն ինձ համար անսպառ թեմա է»

Տարին դեռ նոր-նոր է սկսվում, սակայն առաջին իսկ օրերից հայկական էստրադայի երգադարանը պարբերաբար ավելանում է նոր երգերով: Երգիչ Սարգիս Ավետիսյանը ևս իր ունկնդրի դատին ներկայացրեց նոր տեսահոլովակ, որը կոչվում է «Սեր առաջին հայացքից»:

Երգը ռիթմիկ է, թեթև:  Խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտության հեղինակը` Ռուզաննա Անդրեասյանը, տեսահոլովակի ռեժիսորն է Դավիթ Միրոյանը, իսկ պարի բեմադրության հեղինակը Վիկա Մարտիրոսյանն է:

Նշենք, որ երգիչը տեսահոլովակի պրեմիերայի կապացությամբ շնորհավորական խոսքեր է ստացել ոչ միայն իր երկրպագուներից, այլև իր աշխատանքներին հետևող կոլեգաներից: Օրինակ, երգչուհի Սիլվա Հոկոբյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է արտիստին՝ նոր տեսահոլովակի կապակցությամբ: «Սաքո շնորհավոր: Շատ ուրախ եմ քեզ համար և ուզում եմ, որ նման անակնկալներ մեզ դեռ շատ մատուցես, եղբայր ջան: Քեզ շատ հաջողություններ, միշտ առաջ ու միշտ տաղանդդ թող չպակասի»,- գրել է Սիլվա Հակոբյանը:

168.am-ը զրուցեց երգիչ Սարգիս Ավետիսյանի հետ՝ պարզելու համար, թե ո՞ւմ մասին է երգում և թե ինչո՞ւ է նա իր հերթական տեսահոլովակը նկարահանել դարձյալ սիրո թեմայով:

Կարդացեք նաև

– Եվս մեկ երգ ու էլի սիրո մասին: Ի՞նչ ես կարծում իրո՞ք այդքան շատ բան կա սիրո մասին ասելու, թե ուղղակի պահանջված թեմա է:

– Կոնկրետ ինձ համար դա անսպառ թեմա է: Ես չեմ հոգնում երգել սիրո մասին:

Թեթև, հեշտ հասկանալի կատարում է: Ի՞նչ ես կարծում, ո՞ւմ առավել հոգեհարազատ կլինի քո նոր երգը:

– Երգը ռումբայի և լատինո ոճերի միախառնումն է: Իմ կարծիքով՝ երգը կլսեն այն մարդիկ, ովքեր զգացել են սեր առաջին հայացքից կամ եթե հանդիպել են իրենց կյանքում սիրունիկ աղջկա:

–  Այսինքն՝ դու հանդիպե՞լ ես սիրունիկ աղջկա կամ ապրե՞լ ես այդ զգացումը:

– Այդպիսի դեպք եղել է իմ կյանքում, բայց այս երգը կոնկրետ այդ մասին չէ: Հուսով եմ, որ մարդիկ լսելով այդ երգը՝ կհիշեն իրենց առաջին սիրուն:

–  Դու քեզ ո՞ր տարիքային խմբի նախընտրած երգիչն ես համարում:

– Եթե կոնկրետ այս երգի մասին է, ապա շատ կցանկանայի, որպեսզի բոլոր տարիքային խմբերն էլ լսեին: Իսկ առհասարկ, հավատացեք, բոլոր տարիքային խմբերում էլ ունկնդիր ունեմ: Իմ երգերը բոլորի կողմից են ջերմ ընդունելության արժանացել, բարի խոսքեր շատ եմ լսել:

Սնդրադառնանք բարեմաղթանքներին: Գիտեմ, որ հայկական շոուբիզնեսից էլ են քեզ շնորհավորել պրեմիերայի կապակցությամբ: Ո՞ւմ շնորհավորանքն է քեզ համար շատ թանկ:

– Բոլորի խոսքերն էլ ինձ համար շատ թանկ են, եթե, իհարկե, սրտանց են:

–  Առջևում նախագահական ընտրություններն են, ոմանց նախընտրական հոլովակներն արդեն պատրաստ են, դու որևէ թեկնածուի նախընտրական հոլովակում նկարահանվե՞լ ես:

– Ոչ, չեմ նկարահանվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս