
Թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատուն ներողամտություն է հայցում

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հարգելի՛ լրագրողներ,
Նախընտրական արշավի առաջին օրը ցույց տվեց լրագրողների աննախադեպ ակտիվություն մեր թեկնածուի հանդիպումների նկատմամբ: Դա դահլիճային հանդիպման ձևաչափի պայմաններում տարածքային սահմանափակումների առումով որոշակի կազմակերպչական խնդիրներ առաջացրեց:
Մենք հայցում ենք լրագրողների ներողամտությունը ստեղծված անհարմարությունների համար և վստահեցնում, որ քարոզարշավը լուսաբանող բոլոր լրատվամիջոցների համար ապահովելու ենք հավասար պայմաններ՝ սահմանափակ տարածքներում ռոտացիոն սկզբունքով, հրապարակային հանդիպումների ժամանակ՝ բոլոր ցանկացողների միաժամանակյա ներկայությունը ապահովելով:
Կրկին անգամ հայցում եմ Ձեր ներողամտությունը»: