Բաժիններ՝

«Մերսի գետի տղաների» նկարահանումները սկսվեցին

Երեկ Նյու-Յորքում սկսվել են բրիտանական լեգենդար The Beatles խմբի մասին պատմող նոր ժապավենի նկարահանումները: Ֆիլմի անվանումն է Mersey Boys՝ «Մերսի գետի տղաները»:

Չնայած այն հանգամանքին, որ ֆիլմի գործողություններն ամբողջովին տեղի են ունենում Մեծ Բրիտանիայում՝ նկարահանումներն իրականացվում են Նյու-Յորքում: Իսկ Անգլիայի Հյուսիս-Արևմուտքով հոսող Մերսի գետին ֆիլմում կփոխարինի ամերիկյան Հուդզոնը:

Ֆիլմի սյուժեի հիմքում իռլանդական ծագումով ամերիկացի պրոֆեսոր Էլ Մորանն է, ով 1950-ականներին դասավանդել է Լիվերպուլի գեղարվեստական քոլեջում և այնտեղ ընկերացել Ջոն Լենոնի հետ: Մորանն ականատես է եղել The Beatles խմբի ձևավորմանն ու համաշխարհային փառքին հասնելուն:

Մորանի դերակատարը ֆիլմում հենց ռեժիսորն է՝ Մայք Ստրոցիերը: Ի դեպ, այս ֆիլմը նրա ռեժիսորական և դերասանական դեբյուտն է: Խմբի բոլոր 4 տղաներին մարմնավորում են սկսնակ դերասաններ:

Ֆիլմի սցենարը հիմնված է Ստիվեն Ֆարելի Mersey Boys գրքի վրա: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2014թ.:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031