
Ավտոարտադողներին կպարտադրեն տեղադրել տեսախցիկ, որը կցուցադրի մեքենայի ետևի տեսարանը

ԱՄՆ կառավարությունը նոր պահանջներ է պատրաստում ավտոմոբիլային ընկերությունների համար, որոնք ցանկանում են վաճառել իրենց ապրանքը այս շուկայում: Այդ կանոնների մեջ մի հետաքրքիր կետ կա, որը ստիպում է արտադրողներին իրենց նոր ավտոմեքենաները վերազինել մեքենայի ետևի տեսարանը ցուցադրելու համար նախատեսված տեսախցիկով: Ընդ որում՝ այս չափանիշների ներդրումը պետք է տեղի ունենա մինչև 2014 թվականը:
IHS մարկետինգային գործակալության ուսումնասիրությունների համաձայն, ավտոարտադրողների նկատմամբ Կառավարության նոր պահանջը գրեթե կրկնակի կմեծացնի LCD էկրանների արտադրությունը՝ 2012թ. հետ համեմատած: Հաշվարկները ցույց են տալիս, որ երեք տարվա ընթացքում գունավոր ցուցադրումների համար նախատեսված դիսպլայներ թիվը կաճի 89 տոկոսով, հասնելով 117մլն միավոր մեկ տարվա ընթացում: Տրամաբանական է ենթադրել, որ վերոնշյալ պահանջարկը, կխթանի շուկան:
Ինչպես հաղորդում են Bloomberg գործակալության լրագրողները, նոր ավտոմեքենաները հետևի տեսարանի դիտման համար տեսախցիկներով վերազինելու պարտադրանքը մի քանի անգամ հետաձգվել է: Ճանապարհային անվտանգության ազգային գործակալությունը երկար ժամանակ պայքարել է այս վիճակին հասնելու համար և հաջողության է հասել նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին:
Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել 2.7 մլրդ դոլար: