Բաժիններ՝

Apple-ը 2013թ.-ի ընթացքում կցուցադրի երեք նոր iPhone

Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Apple-ը ընթացիկ տարում թողարկելու է երեք նոր iPhone սմարթֆոն: Առաջին երկու մոդելները կցուցադրվեն հունիսին, իսկ երրորդը նախատեսվում է ներկայացնել 2013թ. վերջին: Գրում է hi-news.ru-ն:

Ռեսուրսի տվյալներով, հունիսին Apple ընկերությունը կցուցադրի 7-րդ սերնդի iPhone սմարթֆոն: Նոր սարքավորումը կստանա iPhone 5S անվանումը: iPhone 5S-ի հետ մեկտեղ շուկայում կհայտնվի 4.8 դյույմանի անկյունագծով iPhone Math մոդելը՝ 8 մեգապիկսել տեսախցիկով: Երկու սմարթֆոնների տեսախցիկների համար նախատեսված լինզաները կպատրաստի Largan Precision ընկերությունը:

iPhone-ի երրորդ մոդելը Apple ընկերությունը կներկայացնի Ամանորի նախօրեին:

Աղբյուրի հաղորդմամբ` նոր սերնդի iPhone սմարթֆոնները մասսայական արտադրությունը նախատեսված է ապրիլին: KGI Securities ընկերության փորձագետ Ming- Chi Kuo-ն պնդում է, որ նոր սերնդի iPhone սմարթֆոնները կունենան մատնահետքերը կարդացող սարք: Փորձագետը ակնկալում է նաև, որ iPhone սմարթֆոնների բյուջետային տարբերակը, որը կթողարկվի արդեն երրորդ եռամսյակում, կլինի վեց տարբեր գույների պատյաններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս