Բաժիններ՝

Բունդեսլիգա. Չեմպիոնի հաղթական մեկնարկը (տեսանյութ)

Գերմանիայի 50-րդ առաջնության մեկնարկային տուրի առաջին խաղում երկրի գործող չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ:

Հանդիպման մեկնարկից Յուրգեն Կլոպի սաները տիրեցին նախաձեռնությանն ու արդեն 11-րդ րոպեին դորտմունդցիներին առաջ մղեց Մարկո Ռոյսը: 24-րդ րոպեին Առնաուտովիչը կարող էր խփել պատասխան գոլը, սակայն նրա հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից: Թեև հյուրերը երբեմն շատ վտանգավոր գրոհներ էին կազմակերպում, «Բուրուսիան» հարձակման գծում շատ ավելի կազմակերպված էր գործում և մի քանի անգամ կարող էր կրկնապատկել հաշվի տարբերությունը:

Այդուհանդերձ, հաջորդ գոլը գրանցվեց 75-րդ րոպեին և այն խփեցին «Վերդերի» ֆուտբոլիստները: Չեխիայի հավաքականի աջ պաշտպան Թեոդոր Գեբրեսելասիեն հավասարեցրեց հաշիվը: Տանտերերից ընդամենը 6 րոպե պահանջվեց կրկին առաջ անցնելու համար, Մարիո Գյոտցեն խփեց հաղթական գոլը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031