Բաժիններ՝

Լյորենտեն ընտրել է Յուվենտուսը

Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն որոշում է կայացրել տեղափոխվել «Յուվենտուս»: Ինչպես պնդում է AS-ը, ֆուտբոլիստը հանդիպել է ակումբի նախագահ Խոսու Ուրուտիայի հետ ու խնդրել ընդունել թուրինցիների առաջարկը` 21մլն եվրո:

Լյորենտեն հայտնել է նաև, որ իր և Ա սերիայի գրանդի միջև արդեն ամեն ինչ համաձայնեցված է, իսկ իր որոշումը հաստատ է:

Հիշեցնենք, որ 27-ամյա խաղացողի համար թեև «Յուվենտուսը» 18 միլիոնից իր առաջարկը հասցրել է 21-ի, բասկերը պահանջում էին 36 մլն փոխհատուցման գումար, որը «բյանկոներին» հրաժարվել են վճարել:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031