Գարնանը Ալիևի դեմ մահափորձ է կանխվե՞լ

Ըստ ռուսական Regnum լրատվական գործակալության՝ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են այս տարվա ապրիլին Ադրբեջանի նախագահ Ալիևի դեմ իբր նախապատրաստված մահափորձերի մասին:

Ադրբեջանական «Գյունխեբեր» կայքը և «Ենի Մուսավաթ» թերթը, հղում կատարելով իրավապահ մարմիններում իրենց աղբյուրներին, գրել են երկրի նախագահ Իլհամ Ալիևի և նրա փեսայի՝ Էմին Ագալարովի դեմ այս տարվա ապրիլին կատարված մահափորձի բացահայտման մասին ։
Ապրիլի 29-ին նախատեսված է եղել, որ Իլհամ Ալիևը պետք է մասնակցի Ազգային պարկում «Եվրատեսիլ-2012»–ին նվիրված համերգին, որին պետք է երգեր նաև Ալիևի փեսան։
Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայությունը, Ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարությունը, հաշվի առնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, նախագահին խորհուրդ են տվել չմասնակցել այդ համերգին։
Սակայն Ալիևը պնդել է, և հնարավոր մահափորձը կանխելու հատուկ ծրագիր է մշակվել, որի արդյունքում երկու դիպուկահարներ են բացահայտվել համերգի վայրին մոտ գտնվող բարձրահարկ երկու տարբեր շենքերի տանիքներից։
Հետաքննությունը պարզել է, որ դիպուկահարների թիրախն են եղել ինչպես Իլհամ Ալիևը, այնպես էլ նրա փեսան՝ Էմին Ագալարովը։

Ներկայում, ըստ այդ լրատվամիջոցների,  Ադրբեջանի հետախուզական մարմինները աշխատանքներ են տանում մահափորձի կազմակերպիչների և պատվիրատուների բացահայտման ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031