Հարավային Կորեայում արգելել են Apple եւ Samsung արտադրանքների վաճառքը

Քննելով Apple եւ Samsung ընկերությունների պատենտային պահանջները միմյանց նկատմամբ Սեուլի դատարանը հանգել է այն եզրակացության, որ երկու ընկերություններն էլ  խախտել են օրենքը, քանի որ առանց թույլտվության օգտագործել են  ուրիշների տեխնոլոգիաները: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Այսպիսով, դատարանը Apple-ի և Samsung-ի պատենտային վեճին յուրահատուկ լուծում է տվել՝ պատժելով երկու ընկերություններին էլ: Որպես պատժամիջոց` դատարանը երկրում սահմանափակում է մտցրել Apple-ի iPhone 3GS և iPhone 4 սմարթֆոնների և iPad պլանշետների, ինչպես նաև Samsung-ի մի շարք սարքավորումների, այդ թվում Galaxy S II սմարթֆոնի վաճառքի վրա: Ավելի նոր մոդելների (iPhone 4S, iPad 3-ը և Galaxy S III) վաճառքը կշարունակվի:
Նշենք, որ Apple եւ Samsung-ը  աշխարհի մոտ 10 երկրներում միմյանց նկատմամբ դատական գորընթացներ են սկսել ` անվանական որոշ արտադրանքների վաճառքի արգելքի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031