Պան Գի Մունը հույսեր ունի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի նորանշանակ պատվիրակից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդիպել է ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի նորանշանակ, հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմիի հետ, որն այս պաշտոնը կզբաղեցնի սեպտեմբերի 1-ին:
ՄԱԿ-ի նորությունների կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ Պան Գի Մունը փորձառու դիվանագետին շնորհակալություն է հայտնել` համաձայնելու համար զբաղվել նման կարևոր ու բարդ խնդրով, այն է` «Սիրիայում կայունություն ու խաղաղություն հաստատելու, այնտեղ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով»:
Գլխավոր քարտուղարը վստահ է, որ Բրահիմիի հեղինակությունն ու հարուստ փորձը Սիրիայի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերին նոր դինամիկա կհաղորդեն: Պան Գի Մունը ընդգծել է, որ հատուկ պատվիրակի ջանքերը պետք է աջակցություն ստանան ՄԱԿ-ի ԱԽ-ի և կազմակերպության բոլոր համակարգերի կողմից:
Բրահիմին վստահեցրել է, որ կանի իրենից կախված ամեն ինչ` իրեն հանձնարարված առաքելությունը կյանքի կոչելու համար: Նա հավելել է, որ կառաջնորդվի առաջին հերթին սիրիացի ժողովրդի շահերով: