Բաժիններ՝

Թուրքիայի արտգործնախարարը Ստամբուլում հայ-ադրբեջանական հանդիպման առաջա՞րկ է արել

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կցանկանար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպումներ անցկացնեին և բանակցություններ վարեին Ստամբուլում, այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական Star թերթին։

Ահմեդ Դավութօղլուն նաև ասել է, որ Թուրքիան տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծելու քաղաքականություն է վարում, ինչի շնորհիվ Թուրքիան տարածաշրջանի առաջատար երկիրն է դարձել։

«Մենք կցանկանայինք, որ Սիրիայի հարցով բանակցությունները տեղի ունենային Թուրքիայում։ Կուզենայինք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նույնպես հանդիպումներ տեղի ունենային Ստամբուլում»,– ասել է նա։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երեք երկրներով՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031