Բաժիններ՝

Հրդեհները զգալի վնաս են պատճառել Երևանի և մարզերի կանաչ տարածքներին

ՀՀ մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում օգոստոսի 24-ին հրդեհներ են բռնկվել: Ինչպես հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,   Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի մոտակայքում գտնվող «Խարաբեք» կոչվող հանդամասում այրվել է 0,8 հա խոտածածկ տարածք, Ներքին Գետաշեն գյուղի Գետափնյա փողոցում` 350 հակ անասնակեր, Լոռու մարզի Մեդովկա գյուղի 2-րդ փողոցի թիվ 30 տան մոտակայքում` 50 հակ պահեստավորված անասնակեր, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի աստղադիտարանի մոտակայքում` 7 հա խոտածածկ տարածք, Երնջատափ գյուղի մոտ` 5000 քմ բուսածածկ տարածք, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի զբոսայգում` 200 քմ խոտածածկ տարածք, Հացիկ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտ` 250 քմ բուսածածկ տարածք, Երևանի Ադոնցի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող «Արմենալ» ՓԲԸ գործարանի մոտակայքում` 100 քմ բուսածածկ տարածք, Հրազդանի կիրճում «Ֆլորենց» ռեստորանի մոտակայքում` 1000 քմ բուսածածկ տարածք, Մոլդովական փողոցի թիվ 56/1 շենքի մոտակայքում` 1000 քմ մակերեսով բուսածածկ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս